Գլխավոր Լրահոս

Մեկնարկել է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկել է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ին մեկնարկել է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին։

ԿԸՀ-ից հայտնում են, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Արգելվում է նաև քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում