Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել են «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները: ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել է, 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել:
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի մասին ահազանգը ստացել են ժամը 17։17-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Հանգամանքները պարզվում են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:












