Գլխավոր Լրահոս

Yandex-ը նախատեսում է առաքիչ ռոբոտներ գործարկել Երևանում

Yandex-ը նախատեսում է առաքիչ ռոբոտներ գործարկել Երևանում

Սիրանուշ Ադամյան

Yandex-ի առաքիչ ռոբոտները մոտ ժամանակներս կարող են հայտնվել Երևանի փողոցներում։ Այս մասին CivilNet Business-ին տված հարցազրույցում ասել է Yandex Armenia-ի ղեկավար և Yango Group-ի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը։

Խոսելով Հայաստանում ընկերության առաջիկա ծրագրերի և նոր ծառայությունների մասին՝ Մխիթարյանն ասել է, որ Yandex-ը սովորաբար տարեկան երկու-երեք նոր ծառայություն է գործարկում։

Նրա խոսքով՝ մոտ օրերս Հայաստանում նախատեսվում է գործարկել նաև Yandex Games հարթակը, իսկ հաջորդ նորամուծություններից մեկը կարող են լինել առաքումներ իրականացնող ռոբոտները։

«Շատ հուսով եմ, որ մոտ ժամանակներս մեր Երևանի փողոցներում կկարողանանք տեսնել նաև մեր ֆիզիկական AI-ի մաս կազմող ռոբոտներին, որոնք կզբաղվեն առաքումներով»,- ասել է Մխիթարյանը։ Նա հաստատել է, որ խոսքը այլ երկրներում արդեն կիրառվող՝ անիվներով շարժվող ինքնավար առաքիչ ռոբոտների մասին է։

Մխիթարյանը չի նշել ռոբոտների գործարկման հստակ ժամկետը։

Yandex-ը նաև փորձարկում է դրոններով առաքման տեխնոլոգիան, սակայն առայժմ ոչ Հայաստանում։ Մխիթարյանի խոսքով՝ նման փորձարկումներ իրականացվում են ընկերության գործունեության տարածաշրջանի երկրներից մեկում։

Yandex Armenia-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունը Հայաստանում ներկայում առաջարկում է շուրջ 13 ծառայություն։ Ըստ նրա՝ դրանց գործարքների ընդհանուր ծավալը համարժեք է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 1.2-1.3%-ին, իսկ ավելի քան 100,000 մարդ տարբեր ձևերով եկամուտ է ստանում ընկերության հարթակների միջոցով՝ հիմնականում տաքսի ծառայությունների, առաքման և սննդի ոլորտներում։

Yandex-ը Հայաստանի շուկայում գործում է արդեն տասը տարի։ Ընկերության հիմնական ծառայությունը շարունակում է մնալ Yandex Go-ն, որը միավորում է տաքսի, սննդի և առաքման ծառայությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում