Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն ստանձնել է պաշտոնը

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն սեպտեմբերի 5-ին ստանձնել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Իր հերթին Էսկյուդիեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև արված լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ անհամբեր սպասում է հայերի հետ հանդիպելուն ու նրանց ճանաչելուն։
Ֆլորիան Էսկյուդին Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Հայաստանում օգոստոսի 18-ին՝ Ֆրանսիայի նախագահի հրամանագրով։
Մինչև Հայաստան դեսպան նշանակվելը՝ նա 2023 թվականի ապրիլից աշխատել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում՝ որպես վերլուծության և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2022-ի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտը նա Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է դիվանագիտության ընդհանուր քննարկումների գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Ավելի վաղ՝ 2020-2022 թվականներին, Էսկյուդին եղել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլիի դիվանագիտական խորհրդականը։
Կազմակերպություն
Տեղադրություն











