Գլխավոր Լրահոս

Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում հնարավոր հանրաքվեն կլինի․ Պեսկով

Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում հնարավոր հանրաքվեն կլինի․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում սպասվող հանդիպման ընթացքում կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ հնարավոր հանրաքվեի անցկացման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ բանակցությունների առանցքային թեման լինելու է Հայաստանի հետագա զարգացման ուղղության և արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրությունը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հանրապետության անդամակցությանը և Եվրոպական միության հետ մերձեցման հեռանկարներին։

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկել մեր ընթացիկ երկկողմ հարաբերությունների հիմնական թեման՝ զարգացման ուղղության, Հայաստանի կողմնորոշման ընտրության և համապատասխան հանրաքվեի անցկացման թեման»,- նշել է Պեսկովը։

Պուտինն ու Փաշինյանն այս հարցը քննարկել էին Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որտեղ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել էր Մոսկվա՝ երկկողմ փոխգործակցության հարցերի շուրջ առարկայական զրույց ունենալու համար։ Պեսկովը հստակեցրել է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ստույգ ժամկետ դեռևս որոշված չէ։


Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրություններից հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Բիշքեկում սեպտեմբերի 1-ին։

Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացն ու ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը։

Ռուսաստանի նախագահը դեռևս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտունում վերընտրվելու կապակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում