Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սեպտեմբերի 7-ից դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։
Որոշման համար հիմք է ընդունվել սեպտեմբերի 3-ին Վիգեն Քոչարյանի ներկայացրած հրաժարականի դիմումը։
2019 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Վիգեն Քոչարյանը 2015-2019թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 2019-ի հունիսին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2024-ի հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։












