Գլխավոր Լրահոս

Կառավարությունը խստացնում է ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրությունը. ՆԳ նախարար

Կառավարությունը խստացնում է ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրությունը. ՆԳ նախարար

Կառավարությունը խստացնում է ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրությունը. զոհի բողոքի բացակայությունն այլևս հիմք չի հանդիսանա քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասնել է ընտանեկան բռնության դեմ պայքարի օենսդրության խստացման պատճառները և դրանց կապը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած արժավի դեմ:

Նոր օրենսդրական փաթեթով ընտանիքում կատարված հանցագործությունները, ըստ նախարար Արփինե Սարգսյանի, տեղափոխվում են հանրային մեղադրանքի տիրույթ, իսկ բռնության դրսևորումները ստանում են ինքնուրույն հանցակազմի կարգավիճակ: Նոր կարգավորումներով սահմանվում կենցաղային հարաբերություններում մարդու կյանքի, առողջության և սեռական ազատության ու անձեռնմխելիության դեմ ուղղված արարքները:

Նախարարի խոսքով՝ նախկին մեղմ մոտեցումներին փոխարինելու են գալիս շատ ավելի խիստ պատիժները, որոնք արտացոլում են պետության նոր քաղաքականությունն այս ոլորտում: «Մեր քրեական օրենսգիրքը շատ վառ վկայություն է, կարելի է ասել լակմուսի թուղթ է` ցույց տալու համար հանրությանը, թե որ խումբ հարաբերություններն են Հայաստանի Հանրապետության տեսանկյունից կարևոր: Սա պետության ուղիղ ուղերձն է թե՛ հանրությանը, թե՛ բռնարարին»,- ընդգծել է նախարարը:

ՆԳ նախարարն հստատում է օերնսդրության խստացումների իրականացման կապը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ ուղղված արշավի հետ: Տվյալ օրենսդրական նախաձեռնության առանցքային նորույթը, ըստ նախարարի, հանցագործության իրավական կարգավիճակի փոփոխությունն է։

«Նախորդիվ, եթե կարիք կար բողոքը ներկայացնելու, ընդ որում տուժած անձը կարող էր չներկայացնել, հիմա ամբողջը տեղափոխվելու է հանրային մեղադրանքի տիրույթ»,- պարզաբանել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ եթե զոհը վախենում է կոնկրետ դեպքի մասին բարձրաձայնել, այսօր անկախ իր բարձրաձայնելուց արարքը ենթակա է լինելու քրեական պատասխանատվության:

ՆԳ նախարարը խոստովանել է, որ նոր խստացումների և հանրային մեղադրանքի անցնելու ֆոնին վիճակագրական թվերի և արձանագրված դեպքերի աճ է գրանցվելու, քանի որ քողարկված միջադեպերը դուրս են գալու ջրի երես: Այնուամենայնիվ, դա գնահատվում է ոչ թե որպես վիճակի վատթարացում, այլ ինստիտուցիոնալ պայքարի արդյունք: Զուգահեռաբար, նախատեսվում է վերապատրաստումներ իրականացնել ոստիկանների և քննիչների համար, որպեսզի իրավապահ ողջ շղթան գործի միևնույն զգայունությամբ և բացառվի պաշտպանության ակնկալիքով իրավապահներին դիմած քաղաքացու կրկնակի զոհայնացումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում