Գլխավոր Լրահոս

Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու․ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ալեն Սիմոնյանին

Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու․ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Ալեն Սիմոնյանին

Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ է հղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով նրա՝ Բաքու հնարավոր այցին։

Զոնաբենդը նշել է, որ լրատվամիջոցներից է տեղեկացել հնարավոր այցի մասին և ողջունում է այն իրականացնելու պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ այցը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։

Նա հիշեցրել է Սիմոնյանի նախկին հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղության հասնելու ճանապարհին մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, իսկ հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձն առաջնային է։

«Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում»,- ասված է ուղերձում։

Զոնաբենդը նաև հարցրել է՝ արդյոք Սիմոնյանը նախատեսում է Բաքու այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին և պատրաստ է մինչև այցը հանդիպել նրանց ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքներն ու ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։

«Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի»,- նշել է Ռուբեն Վարդանյանի կինը։

Նա հույս է հայտնել ստանալ Սիմոնյանի պատասխանը և քննարկել, թե ինչպես կարելի է հնարավոր այցն օգտագործել «կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար»։

Սեպտեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջան հնարավոր այցին, հայտարարել էր․ «Չեմ բացառում՝ Ադրբեջան այց կունենամ»։

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքում՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական գործողությունից և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության զանգվածային տեղահանումից հետո։ 2026-ի փետրվարին Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Վարդանյանը չի ճանաչել դատավարության օրինականությունը և չի բողոքարկել դատավճիռը։

Տե՛ս նաև՝ Բաքուն մինչև օգոստոսի 31-ը պետք է ՄԻԵԴ-ին տրամադրի հայ գերիների դատավճիռները. Սիրանուշ Սահակյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում