Գլխավոր Լրահոս

Պետական դավաճանության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Պետական դավաճանության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանում պետական դավաճանության և սաբոտաժի մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Բարամիձեն։ Իրավապահները մինչ ձերբակալելը խուզարկություն են իրականացրել նրա տանը, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Ձերբակալության պատճառը Բարամիձեի տված հարցազրույցներից մեկն է, որում նա հայտարարել էր, թե 1992–1993-ի վրաց-աբխազական պատերազմի սկզբում վրացական կողմը ռազմագերիներ չի ունեցել, քանի որ նրանք «գնդակահարվել են»։ Օգոստոսի 7-ին դատախազությունը քննություն էր սկսել պետական դավաճանության և սաբոտաժի հոդվածով։

Ըստ Վրաստանի Դատախազության՝ քննությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել, որ ռազմագերիները գնդակահարվել են վրացական զինված ուժերի կամ հակամարտության այլ մասնակիցների կողմից, ինչի պատճառով այդ պնդումը որակվել է «անհիմն ու հորինված» և նպատակաուղղված տեղեկատվական արշավի մաս։

Ըստ գերատեսչության՝ հայտարարությունը կարող է վնասել Վրաստանի միջազգային հեղինակությանը, պաշտպանական ուժերի համբավին և պատերազմի մասնակիցների արժանապատվությանը, ինչպես նաև խոչընդոտել հակամարտությունից տուժած համայնքների հետ հաշտեցման ջանքերին։ Դատախազությունը հայտարարել է, որ հայտարարությունը վնասել է երկրի խաղաղության և ապաօկուպացման քաղաքականությանը և խոչընդոտել պետական գործակալությունների, այդ թվում՝ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի աշխատանքին։

Դատախազությունը դատարանից միջնորդելու է Բարամիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում