Գլխավոր Լրահոս

ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի Ֆիլիպ Դիալլոյին

ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի Ֆիլիպ Դիալլոյին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2027-ի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոյի թեկնածությանը, հայտնում են ՀՖՖ-ից։

Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ կայացած գործադիր կոմիտեի նիստում որոշում է ընդունվել աջակցել Դիալլոյի թեկնածությանը։ Ըստ ֆեդերացիայի հաղորդագրության՝ որոշմանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամները, այդ թվում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով որոշմանը, հայտարարել է, որ Դիալլոն ունի ՖԻՖԱ-ն ղեկավարելու համար անհրաժեշտ բոլոր որակները։

«Լավ ճանաչում եմ պարոն Դիալլոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- ասել է Մելիքբեկյանը։

Այս տարվա օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ 2027-ի նախագահական ընտրություններում չի աջակցելու կազմակերպության գործող նախագահ Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում