Հայ Առաքելական եկեղեցին այս տարի սեպտեմբերի 13-ին է նշում Խաչվերաց տոնը:
Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, Խաչին նվիրված տոներից ամենակարևորը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ և փառաբանություն Հիսուս Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է:












