Գլխավոր Լրահոս

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանական Mehr գործակալությունը մանրամասներ է հայտնել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։

Գործակալությունը գրում է, որ Իրանն ու Օմանը շուտով հայտարարելու են Հորմուզի նեղուց մուտք գործելու և դուրս գալու ճանապարհների վերաբերյալ վերջնական համաձայնության մասին՝ շեշտելով, որ դա տեղի կունենա Ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ, գործակալությունը, հղում աենոլվ իր աղբյուրներին, նշում է, որ դա չի նշանակելու Հորմուզի նեղուցի վերաբացում։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Իրանի և Օմանի միջև տեղի ունեցած ակտիվ տեխնիկական և դիվանագիտական բանակցություններն արդեն օգոստոսին հանգեցրել են վերջնական համաձայնության։

 Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Պարսից ծոց մուտքի երթուղին ամբողջությամբ կանցնի Իրանի ջրային տարածքով, իսկ Պարսից ծոցից ելքի երթուղու մի մասը նույնպես կանցնի Իրանի ջրային տարածքով։ Նշվում է, որ այս երթուղով տարանցումը կիրականացվի Իրանի սահմանած կարգավորումների համաձայն։ Պայմանավորվածության իրականացումից հետո հարավային երթուղին, որի բացումը պնդում էր ԱՄՆ-ն, և որը վերջին շրջանում լարվածության հիմնական պատճառներից էր, կփակվի։

Բացի Իրանից, հանդիպմանը կմասնակցեն Օմանը, Պարսից ծոցի մյուս ափամերձ պետությունները, ինչպես նաև Իրաքը։ Այդ երկրներին պարզապես կտեղեկացվի Իրան-Օման բանակցությունների արդյունքների մասին, մինչդեռ մանրամասների վերաբերյալ որոշումները կայացվել են Իրանի և Օմանի միջև անցկացված տեխնիկական հանդիպումների ընթացքում։

Գործակալության աղբյուրը կարևորել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունը չի նշանակում, որ Հորմուզի նեղուցը կբացվի։ Իրանը միջնորդների միջոցով ամերիկյան կողմին փոխանցել է նեղուցի վերաբացման յոթ պայման։

Ըստ գործակալության, քանի դեռ Իրանի բարձրագույն ռազմական իշխանությունների կողմից հաստատված այդ յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը կմնա փակ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում