Գլխավոր Լրահոս

Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

Սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում կանցկացվի 3-րդ «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը

Սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու երրորդ համազգային «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ին՝ «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» ուղերձով։ Երևանում և մարզերում երեխաներին, ընտանիքներին և բոլոր հետաքրքրասերներին սպասվում են աստղադիտում, գիտափորձեր, խաղեր, կինոցուցադրություններ ու հանդիպումներ գիտության հետ։

Ծրագրում ընդգրկված են դպրոցների ու մանկապարտեզների համար գիտական և ճարտարագիտական առաջադրանքներով գրքույկներ, հետաքրքիր մրցույթներ արժեքավոր նվերներով, թանգարանային միջոցառումներ, առցանց խաղեր և գիտության մասին փոդքասթներ։ Կանցկացվեն «Հայաստանի նորարարության պատմությունները» ֆիլմաշարի ցուցադրություններ, կամփոփվի «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը։ Այս տարվա նորություններից է նաև «Գիտուժի» և «Այլկերպի» համատեղ ստեղծած «Փոքրիկ տիեզերագնաց» սեղանի խաղը՝ 4+ տարեկանների համար։

Հայաստանի ապագան կախված է նաև նրանից, թե այսօր որքան ենք խրախուսում հարցեր տվող, փորձարկող ու լուծումներ փնտրող մարդկանց։ Գիտության շաբաթով ուզում ենք այդ հնարավորությունը հասցնել յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ ու ընտանիք։ Մեր նպատակն է, որ այդ հետաքրքրասիրությունը շարունակվի ամբողջ տարվա ընթացքում, իսկ գիտությունն ավելի մեծ տեղ զբաղեցնի մեր առօրյայում և Հայաստանի ապագայի մասին մեր որոշումներում։ Նախորդ տարի մեր միջոցառումներին մասնակցել էին 350-ից ավել դպրոցներ ու մանկապարտեզներ, իսկ փառատոնին ունեցել ենք 35,000-ից ավել այցելու, - նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «ԼայմՏեխ» և «Earlyone» ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը։

Գիտության շաբաթվա ծրագրին միանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը, որի գլխավոր գործընկերը «Գիտուժն» է։ Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ին Բաղրամյան 24 հասցեում՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տարածքում, և կավարտվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21։00-ին

Գիտության շաբաթվա աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն, գիտաինտելեկտուալ գործընկերը՝ PMI Science Armenia-ն։

Գործընկերներ՝ «Զանգակ» հրատարակչություն, Վուդս Կենտրոն, ArmCon Contest, Այլկերպ, Սիվիլնեթ, Արմենպրեսս

Ամբողջական ծրագիրը և մասնակցության մանրամասները՝ armsciweek.am։

Լրատվամիջոցների համար՝ [email protected] | +374 55 343422

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում