Սեպտեմբերի 21-ին մի շարք ավտոբուսներ կերթևեկեն փոփոխված երթուղով

ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժման ուղիներում փոփոխություններ կլինեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Փոփոխությունները վերաբերում են թիվ 22, 33, 44, 54, 58, 67, 75 և 97 երթուղիներին։
Թիվ 22 երթուղին կանցնի Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Թումանյան, Խանջյան փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով, իսկ հետադարձը՝ Տիգրան Մեծի պողոտայով, Խանջյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Մոսկովյան և Աբովյան փողոցներով։
Թիվ 33 երթուղին կանցնի Ծիծեռնակաբերդի խճուղով, «Հաղթանակի» կամրջով, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձը կլինի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով և «Հաղթանակի» կամրջով։
Թիվ 75 երթուղին կանցնի Ծովակալ Իսակովի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձը կլինի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով և Ծովակալ Իսակովի պողոտայով։
Թիվ 44 և 58 երթուղիները կանցնեն Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով։ Հետադարձ ուղին նույնն է։
Թիվ 54 երթուղին կանցնի Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և Արշակունյաց պողոտայով։ Հետադարձ ուղին նույնն է։
Թիվ 67 երթուղին կանցնի Ծովակալ Իսակովի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով։ Հետադարձը կլինի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի պողոտայով, «Հաղթանակի» կամրջով և Ծովակալ Իսակովի պողոտայով։
Թիվ 97 երթուղին կանցնի Տիգրան Մեծի պողոտայով, Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներով։ Հետադարձ ուղին նույնն է։
Իրադարձություն
Կազմակերպություն











