ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ՀՕՊ միջոցների վաճառքին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի հակաօդային պաշտպանության միջոցների հնարավոր վաճառքին։ Այս մասին ասվում է գերատեսչության՝ Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ։
Համաձայնագիրը նախատեսում է հակաօդային պաշտպանության զարգացման և արդիականացման միջոցների, ինչպես նաև հարակից սարքավորումների և ծառայությունների գնում։
Գործարքի կնքման դեպքում Ուկրաինան այն կֆինանսավորի եվրոպական երկրների ներդրումների և ԱՄՆ «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրի միջոցների հաշվին, որոնք հատկացվել են նախորդ՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Նախկինում ևս ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության, այդ թվում՝ Patriot համակարգերի պահպանման և արդիականացման համար նախատեսված ռազմական վաճառքներ։
Տեղադրություն
Կազմակերպություն











