Գլխավոր Լրահոս

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է վերականգնել «Green Card»-ի խաղարկությունը

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է վերականգնել «Green Card»-ի խաղարկությունը

ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Պետդեպարտամենտին վերականգնել «Green Card»-ի խաղարկությունը մինչև հոկտեմբերի 16-ը։

Դատարանի որոշմամբ՝ հայտերի գրանցումը պետք է մեկնարկի հոկտեմբերի 18-ից և տևի մինչև նոյեմբերի 19-ը։ Ծրագիրը տարեկան մինչև 55,000 մշտական բնակության իրավունք է հատկացնում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին։

Ծրագրի ընթացքը կասեցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին՝ այս վիզայով ԱՄՆ մուտք գործած Պորտուգալիայի քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած սպանությունների դեպքից հետո։ Ընթացիկ տարվա մարտին վարչակազմը նաև պահանջ էր սահմանել, որ դիմորդները պետք է ունենան ԱՄՆ անձնագիր։

Ծրագրի վերականգնման պահանջով Պետդեպարտամենտի դեմ դատական հայց էր ներկայացրել «Red Eagle Law LC» իրավաբանական ընկերությունը։

Պետդեպարտամենտը դեռևս մեկնաբանություն չի տվել որոշման վերաբերյալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում