Գլխավոր Լրահոս

Իրանի հարցում մտել ենք «որոշումների կայացման փուլ»․ Թրամփ

Իրանի հարցում մտել ենք «որոշումների կայացման փուլ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերաբերյալ մտել է «որոշումների կայացման փուլ» և զգուշացրել, որ առաջիկայում կարող են «շատ մեծ իրադարձություններ» տեղի ունենալ։

Սեպտեմբերի 20-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ Վաշինգտոնի տարբերակների թվում են Իրանի դեմ կոշտ գործողությունները, թողնել, որ երկրի տնտեսությունը «կործանվի», կամ համաձայնության հասնելը։

«Իմ հարցն այն է՝ արդյոք և երբ եմ ոչնչացնելու ամբողջ երկիրը։ Նրանք ավելի լավ է՝ իրենց ճիշտ պահեն»,- ասել է Թրամփը։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս շաբաթվա բարձր մակարդակի հանդիպումների շրջանակում՝ նշելով, որ «հավանաբար բաց կլինի» նման հանդիպման համար։

Թեհրանը և Փեզեշքիանը դեռ չեն արձագանքել Թրամփի հայտարարություններին։

Այսօր ավելի վաղ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է ավելի ուժեղ և ցավոտ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողությունները։


Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Իրանի դեմ, որին ի պատասխան Թեհրանը հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Չնայած ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հրադադարի համաձայնության հասան և ակտիվ բանակցություններ սկսեցին, սակայն հուլիսի 10-ին իրավիճակը կրկին սրվեց։ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց վերսկսել ռազմական գործողությունները։

Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոխադարձ հարվածներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում