Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին թեժ պայքար է սպասվում․ Ղահրամանյան

Ստեփանավանում բավականին թեժ պայքար է սպասվում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում է հաղթելու համար։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
«Մենք արդեն Ստեփանավանում առաջադրել ենք մեր թեկնածուին։ Այդ տարածաշրջանում բավականին թեժ պայքար է սպասվում։ Այս մասով մեր դիրքորոշումը շատ ակնհայտ է, մենք գնում ենք այնտեղ հաղթելու համար»,- ասել է Ղահրամանյանը։
Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են Հայաստանի տասը մարզի 19 համայնքներում:
Լրագրողի հարցին, թե ինչու է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը միայն մեկ համայնքում թեկնածու առաջադրել, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշել է, որ մի շարք համայնքներում ընդդիմադիր այլ ուժերից ներկայացուցիչներ կան։
«Մենք վստահ ենք, որ ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեծ փորձություն է սպասվելու այդ կապակցությամբ։ Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, ապա բազմիցս նշել ենք, որ արդեն մյուս համայնքներում ընտրություններին մոտ մենք կունենանք կուսակցության համապատասխան մարմինների նիստ, որի արդյունքում էլ որոշում կկայացվի, թե ինչպես ենք մասնակցում և ինչ ձևաչափով ենք մասնակցում տվյալ համայնքում»,- ասել է Աբրահամյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրվել է բոլոր համայնքներում (Արտաշատ, Արմավիր, Գավառ, Մարտունի, Ստեփանավան, Գորիս, Մեղրի, Դիլիջան, Իջևան և այլն)։
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն առաջադրվել է 4 համայնքում։
Կազմակերպություն
Տեղադրություն











