Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին ՍիվիլՆեթ-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։
Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումը վերաբերում է գլոբալ անվտանգության համակարգի նոր մարտահրավերներին և ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության մեխանիզմների ձևավորմանը։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 100 երկրների հատուկ ծառայությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։











