Գլխավոր Լրահոս

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, իսկ Էրդողանը Ալիևին հրավիրել է հոկտեմբերի 29-30-ին Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Զրույցը տեղի է ունեցել երկու երկրի միջև վերջին օրերի լարվածության ֆոնին։ Զրույցից ժամեր առաջ Ադրբեջանն արգելել էր Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը, այդ թվում՝ լրագրողների ու քաղաքական գործիչների՝ մեղադրելով նրանց իշխանության բռնի տապալման կոչերի և կրոնական ատելություն հրահրելու մեջ։ Մեկ օր առաջ էլ Բաքուն ձերբակալության օրդեր էր տվել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ։

Լարվածություն էր առաջացել նաև Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների և Բաքվի՝ Իսրայելի հետ հարաբերությունների շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում