Գլխավոր Լրահոս

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամսով տնային կալանքի: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնել է փոստաբան Տաթևիկ Սողոյանը։

Չնայած խափանման միջոցի փոփոխմանը՝ դատարանը վերականգնել է շփման սահմանափակումները՝ մասնավորապես արգելելով տեսակցություններն ու հաղորդակցությունը պատգամավորների և այլ անձանց հետ։ Մանուկյանը տուն է տեղափոխվելու ոստիկանական ուղեկցությամբ, իսկ գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 9-ին։

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էր հուլիսին, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Պաշտպանության կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում և խափանման միջոցի ամբողջական վերացում։ Փաստաբան Սողոյանի պնդմամբ՝ առաջադրվածը միջին ծանրության մեղադրանք է, և Մանուկյանն անազատության մեջ արդեն իսկ կրել է այն պատժաչափը, որը կարող էր սահմանվել նման արարքի համար, ընդ որում՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ տնային կալանքն իր ինտենսիվությամբ հավասարազոր է բանտային կալանքին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում