Հայաստան-Իտալիա ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՊՆ

Հայաստանն ու Իտալիան պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ հաղորդագրության՝ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանն ու վարժանքներին առնչվող հարցեր։
Կազմակերպություն









