Գլխավոր Լրահոս

Երևանում նախատեսված հայ-ադրբեջանական փորձագիտական հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված հայ-ադրբեջանական փորձագիտական հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը ներկա փուլում հանդիպման անցկացումը նպատակահարմար չի համարում։

«Խաղաղության կամուրջի» ադրբեջանական և հայաստանյան խմբերի անդամները սեպտեմբերի 14-ին հանդես էին եկել առանձին հայտարարություններով՝ անդրադառնալով սեպտեմբերի 11–12-ին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներ դիվանագետների այցին և Գանձասարի վանական համալիրում հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։

Հայաստանյան խումբը նշել է, որ վերջին զարգացումները «խորացնում են անվստահությունը» և կարող են լրացուցիչ տարածք ստեղծել նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է։

Ադրբեջանական խմբի անդամները այցի վերաբերյալ հայկական արձագանքը բնորոշում են որպես «թշնամական և անընդունելի»։

Ադրբեջանական հայտարարությունը հիմնականում պաշտպանում է դիվանագետների այցը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և մշակութային ժառանգության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումները և քննադատում հայկական արձագանքը։


Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ երկօրյա այցով օրերս գնացել էին Արցախ։ Այցին մասնակցում էին 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում