ԱՄՆ պետքարտուղարը Պուտինին հրավիրել է Մեծ քսանյակի գագաթնաժողովին

«Մենք հրավիրեցինք նախագահ Պուտինին Մեծ քսանյակի գագաթնաժողովին», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ավելի վաղ Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպել են։
«Կարծում ենք՝ սա նրա համար հնարավորություն է՝ քննարկումներ ունենալու ոչ միայն նախագահի, այլև համաշխարհային այլ առաջնորդների հետ: Հուսով ենք՝ սա հրավեր է, որը նա կընդունի: Հնարավորություն կա դեկտեմբերին, եթե դա տեղի ունենա», - ասել է Ռուբիոն:
Լավրովի հետ բանակցություններից հետո Ռուբիոն ասել է նաև, թե Ռուսաստանը և Ուկրաինան շահագրգռված են էներգետիկ ենթակառուցվածքներին և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ կապված օբյեկտներին փոխադարձ հարվածների դադարեցմամբ:
Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 14-15-ը ԱՄՆ-ում՝ Մայամիում: Ռուսաստանը, չնայած 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո հեռացվել է Մեծ ութնյակից, մնում է Մեծ քսանյակի անդամ։
Թեմա











