Գլխավոր Լրահոս

Ծորակից ժանգանման ջուր է հոսել․ մի քանի վարչական շրջանում ջրամատակարարումը դադարեցվել է

Ծորակից ժանգանման ջուր է հոսել․ մի քանի վարչական շրջանում ջրամատակարարումը դադարեցվել է

Սեպտեմբերի 23-ի երեկոյան վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը։ Վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է, հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Վթարի հետևանքով Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր և այլ վարչական շրջանների բնակիչներ փոստում էին, որ ծորակից ժանգանման ջուր է հոսում։ Նշված համայնքների տասնյակ հասցեներում ջրամատակարարումը դադարեցվել է։

«Վեոլիա ջրից» հայտնում են, որ նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։

«Սակայն այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։

Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել»,- հայտնում են ընկերությունից։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում