Գլխավոր Լրահոս

Վարչապետի արտասահմանյան գործուղումների գումարն անբավարար է, նոր հատկացումներ կատարվեցին

Վարչապետի արտասահմանյան գործուղումների գումարն անբավարար է, նոր հատկացումներ կատարվեցին

Կառավարությունը 2026-ի սեպտեմբերի 24-ին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց փոփոխություններ կատարել պետական բյուջեում՝ վարչապետի աշխատակազմի արտասահմանյան գործուղումների ծախսերն ավելացնելով 94,6 դրամով։ Ըստ հիմնավորման՝ վարչապետի արտասահմանյան գործուղումների գումարն արդեն իսկ անբավարար է։

Նշվում է, որ լրացուցիչ հատկացվող գումարը ձևավորվել է վարչապետի աշխատակազմի կողմից 2026-ի կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից։ Որոշման արդյունքում պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Տնտեսված և արտասահմանյան գործուղումներին ուղղված միջոցների զգալի մասը կրճատվել է «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրից, Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ապահովման բյուջեից ու ինտեգրման կենտրոնի ծախսերից։ Բացի այդ, տնտեսված միջոցներ են վերաբաշխվել «Տեսչական վերահսկողության ծրագրից», որը ներառում է առողջապահության, կրթության, շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների գծով նախատեսված ծախսերը։ Կրճատումներ են արվել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծառայությունների տնտեսված բյուջեներից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում