Գլխավոր Լրահոս

Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում խաղաղության և ապաշրջափակման հարցերն են քննարկել

Միրզոյանն ու Բայրամովը Նյու Յորքում խաղաղության և ապաշրջափակման հարցերն են քննարկել

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ԱԳՆ-ից:

Երկու նախարարները շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։

Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։

Նախարարները մտքեր են փոխանակել տարբեր բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ։

Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։

2026-ի օգոստոսի 31-ին՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում կարճ զրույց էին ունեցել։ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր նաև այդ շփման տեսանյութը, սակայն զրույցի բովանդակության մանրամասներ չէր հայտնել։

Բայրամովը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ Բիշքեկում կողմերը «մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ» և պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները։ Նա նաև նշել է, որ երկու երկրների ԱԳՆ-ների միջև շփումները պարբերական բնույթ ունեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում