Գլխավոր Լրահոս

Ամերիկյան ընկերությունը ներկայացրել է երկաթուղու ուսումնասիրության նախնական արդյունքները

Ամերիկյան ընկերությունը ներկայացրել է երկաթուղու ուսումնասիրության նախնական արդյունքները

Ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին այցելել են Հայաստան՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները դիտարկել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։ Դեսպանությունը չի մանրամասնել ուսումնասիրության նախնական արդյունքները և հնարավոր ներդրումների ուղղություններն ու ծավալները։

AECOM-ը TRIPP-ի տեղանքի ուսումնասիրության աշխատանքները սկսել է 2026-ի փետրվարին՝ ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ։ Մայիսի 13-ին ընկերության ներկայացուցիչներին ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ըստ կառավարության՝ ընկերությունը ներկայացրել էր մշակվող տեխնիկական գնահատման ուսումնասիրության հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները։ Հուլիսին AECOM-ի մասնագետները հայկական կողմի հետ ուսումնասիրել էին TRIPP-ի նախատեսվող տեղանքը, իսկ սեպտեմբերին մասնակցել Սյունիքի Գորիս, Մեղրի և Կապան քաղաքներում կազմակերպված հանրային հանդիպումներին։

TRIPP-ը նախատեսում է Հայաստանի տարածքով տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի ապահովում։ Նախագիծը ներառված է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրում։ 2026-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Դրանից առաջ՝ հոկտեմբերի 22-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը սկսում է նախագծով նախատեսված երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները՝ չսպասելով հայ-ամերիկյան համատեղ զարգացման ընկերության ստեղծմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում