Գլխավոր Լրահոս

Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ

Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ

2023-ի  սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքով նշանակված 5 փորձաքննություններից 3-ի եզրակացությունները ստացվել են։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ ստացվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահամաճարակաբանական, համալիր դատահոգեբուժական և դատապայթյունատեխնիկական փորձաքննությունների եզրակացությունները։ 

Սակայն դեռևս չեն ստացվել 2-ի՝ դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։

Քրեական վարույթի շրջանակում ներկայում որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ 

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում՝ նշելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։


2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով գրանցվեց 219 զոհ, 22 անհետ կորած, ևս 300-ը վիրավորվեցին։ 

2023-ի հոկտեմբերից ՔԿ-ն հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու մասին հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել, որն առ այսօր շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում