Գլխավոր Լրահոս

«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային 349 մանդատ է ստացել Պետդումայի ընտրություններում

«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային 349 մանդատ է ստացել Պետդումայի ընտրություններում

Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների արդյունքներով ստացել է ռեկորդային 349 մանդատ։ Սա Պետդումայի բոլոր ինը գումարումների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հայտարարած վերջնական արդյունքների համաձայն՝ Կոմունիստական կուսակցությունը ստացել է 37 մանդատ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստան» կուսակցությունը՝ 17, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1, իսկ ինքնաառաջադրված թեկնածուները՝ 4 մանդատ։

Ընտրություններում ընդհանուր մասնակցությունը կազմել է 59,8 տոկոս՝ գերազանցելով 2016 և 2021-ի ցուցանիշները, իսկ պատգամավորների թվում ներառված են ռազմական հատուկ գործողության 46 մասնակիցներ, որոնց ԿԸՀ ղեկավարն անվանել է քվեարկության ընթացքում ամենաակտիվը։

Ընտրարշավն ընթացել է սպառնալիքների, ընտրահանձնաժողովներին կեղծ նամակների հղման, դրանց անդամների ու նրանց երեխաների հասցեին սպառնալիքների, տեղամասերի ականապատման մասին հաղորդագրությունների, ԱԹՍ հարձակումների և հեռախոսների կոտրման փորձերի պայմաններում։ ԿԸՀ կայքի վրա արձանագրվել է 28 մլն հնարավոր վտանգավոր ներգործության դեպք (որից 14,7 մլն-ը՝ սեպտեմբերի 18-22-ին) և 36 DDoS-հարձակում ՀԷՔ ռեսուրսների վրա։ 11 տարածաշրջաններում ավերվել է ընտրական հանձնաժողովների 75 շենք, իսկ Խերսոնի, Զապորոժիեի, Բելգորոդի և Լուգանսկի մարզերում զոհվել է ընտրահանձնաժողովների 6 անդամ։

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 18-20-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում