Գլխավոր Լրահոս

ԱԹՍ վարչությունը կվերածվի ԱԹՍ զորքերի․ Պապիկյան

ԱԹՍ վարչությունը կվերածվի ԱԹՍ զորքերի․ Պապիկյան

Հայաստանի զինված ուժերում գործող ԱԹՍ վարչությունը առաջիկայում կվերածվի ԱԹՍ զորքերի։ Այս մասին «Զինուժի» «Միլքաստ» փոդքաստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է ժամանակակից պատերազմների փորձով, որտեղ ԱԹՍ-ները շարունակում են որոշիչ դեր ունենալ։

«Աշխարհը գնում է մի նոր ճանապարհով, այս պահին աշխարհում տեղի ունեցող ռազմական գործողությունները նրա մասին են, որ ԱԹՍ-ն շարունակում է որոշիչ գործոն լինել»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը նաև հայտնել է, որ նոր զինվորական համազգեստի զորային փորձարկումները դեռ շարունակվում են։

Նախարարը հայտնել է, որ այս տարի նախատեսվում է նոր համազգեստի մրցույթ, իսկ հաջորդ տարի արդեն կարող են սկսվել մատակարարումները։

Պապիկյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է արգելել նոր համազգեստի վաճառքը։ Զորացրվելուց հետո ժամկետային զինծառայողը նույնպես չի կարողանալու այն տուն տանել։

«Նպատակ ունենք նաև յուրաքանչյուր համազգեստ իր շտրիխ կոդով նույնականացնել անձի հետ»,- ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ այդ կերպ հնարավոր կլինի վերահսկել, թե որ զինծառայողին է հատկացված տվյալ համազգեստը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում