Գլխավոր Լրահոս

Վուչիչը հեռացել է Սերբիայի նախագահի պաշտոնից՝ վարչապետ դառնալու համար

Վուչիչը հեռացել է Սերբիայի նախագահի պաշտոնից՝ վարչապետ դառնալու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 27-ին հրաժարական է տվել՝ հոկտեմբերի 25-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար։

Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնն ստանձնել էր 2017-ի մայիսի 31-ին և վերընտրվել 2022-ի ապրիլին, իսկ նրա նախագահական լիազորությունների երկրորդ ժամկետը լրանալու էր 2027-ի կեսերին: Երկրի Սահմանադրության համաձայն՝ միևնույն անձը չի կարող զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը երկու ժամկետից ավելի:

Պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին նա ազդարարել էր դեռևս 2025-ի օգոստոսին, թեև այն ժամանակ այդ որոշումը չէր կապում վարչապետի պաշտոնին հավակնելու ծրագրերի հետ:

Սեպտեմբերի սկզբին Վուչիչը հայտարարել էր միապալատ խորհրդարանի՝ Ժողովրդական սկուպշչինայի արձակման և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Միևնույն ժամանակ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության (SNS) գլխավոր կոմիտեն հաստատել էր, որ «Միավորված Սերբիա» ընտրական ցուցակը գլխավորելու է Վուչիչը, ով էլ հաղթանակի դեպքում կդառնա վարչապետի թեկնածուն:

Սահմանադրական ընթացակարգի համաձայն՝ Սերբիայի նախագահի պաշտոնակատար կդառնա Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Անա Բրնաբիչը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում