Գլխավոր Լրահոս

Միքայել Մինասյանը հրավիրվել է Դատախազություն

Միքայել Մինասյանը հրավիրվել է Դատախազություն

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ավարտել է Մինասյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրության նախնական ամփոփագիրը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից։

Ըստ ծանուցման՝ Մինասյանը պետք է դատախազություն ներկայանա հոկտեմբերի 9-ին։

Ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում նա իրավունք ունի ծանոթանալու ուսումնասիրության հավաքված նյութերին, այդ թվում՝ դրանց հիմքում ընկած քրեական վարույթի փաստաթղթերին, ինչպես նաև ներկայացնելու իր դիրքորոշումն ու հայտարարագիրը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Նրա նկատմամբ 2020-ի մարտի 23-ից միջազգային հետախուզում էր հայտարարվել։ 2022-ի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցվել է:

Միքայել Մինասյանը Հայաստանում չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում