«Կիսում եմ ԵԽԽՎ զեկույցի բոլոր մտահոգությունները»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հոկտեմբերի 1-ին՝ ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ ԵԽԽՎ առաջարկներն այժմ վերլուծում և քննարկում են փորձագիտական մակարդակով։
«Եվրոպական խորհուրդն այն կառույցն է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի։ Թույլ տվեք դա փորձագիտական մակարդակով քննարկել։
Մենք ընտրություններից անմիջապես հետո ենք արձանագրել, որ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարենք, որպեսզի այն իրադրությունները, որ ստեղծվել են կամ բացառենք, կամ դրանց ազդեցությունը զրոյականի հասցնենք»,- ասել է վարչապետը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սեպտեմբերի 28-ին հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում։
ԵԽԽՎ-ն հիմնական մտահոգությունն արտահայտել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որով առանց պատշաճ հիմնավորման ու կրկնաքվեարկության անվավեր են ճանաչվել երեք տեղամասերի արդյունքները՝ զրկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարան անցնելու հնարավորությունից և ազդելով ընտրողների պատշաճ ներկայացվածության վրա։
Բացի այդ, ընտրություններն ընթացել են խիստ բևեռացված միջավայրում, որտեղ կիրառվել են վարչական ու ֆինանսական ռեսուրսներ, աշխատակիցների նկատմամբ գործադրվել են ճնշումներ, իսկ իրավապահ մարմինների քայլերն ու Հանրային հեռուստատեսության լուսաբանումը կողմնակալ բնույթ են կրել օգուտ իշխող ուժի։
Զեկույցում առանձնահատուկ շեշտվել է նաև արտաքին աննախադեպ միջամտությունը, հատկապես Ռուսաստանի կողմից կիրառված տնտեսական ճնշումներն ու տեղեկատվական արշավները, ինչպես նաև դիտարկված տեղամասերի շուրջ 44 տոկոսում արձանագրված ընթացակարգային և քվեարկության գաղտնիության խախտումները։












