Գլխավոր Լրահոս

ԱՄԷ դատախազը «Flydubai»-ի օդանավում հարձակումը որակել է ահաբեկչության փորձ

ԱՄԷ դատախազը «Flydubai»-ի օդանավում հարձակումը որակել է ահաբեկչության փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսին հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին FlyDubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող օդանավում երկրորդ օդաչուն «փորձել է ահաբեկչական գործողություն իրականացնել»։

Քննության տվյալներով՝ երկրորդ օդաչուն՝ 29-ամյա քաղաքացին, թռիչքի ընթացքում վթարային կացնով հարձակվել է օդանավի հրամանատար, Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարայի վրա և փորձել խլել ինքնաթիռի կառավարումը։

Քննության վերջնական արդյունքները կհրապարակվեն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին FlyDubai-ի Boeing 737 օդանավում, որում եղել է 174 ուղևոր, այդ թվում՝ 27 երեխա։ Հարձակման հետևանքով վնասվածքներ են ստացել օդանավի հրամանատարն ու երկրորդ օդաչուն։

Ականատեսների վկայությամբ՝ ուղևորները, լսելով վիրավորված օդաչուի օգնության կանչերը, օգնության են հասել, գետնին գցել հարձակվողին և կապել նրան։ Դրանից հետո օդանավի կառավարումը ստանձնել են պահեստային երկու օդաչուները, որոնք մինչ այդ գտնվել են ինքնաթիռի հետնամասում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում