Գլխավոր Լրահոս

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով

Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով։ Der Spiegel պարբերականը հայտնում է, որ նա կարող էր գաղտնի տեղեկությունների հիման վրա վերլուծություն պատրաստել Ադրբեջանի հետախուզության աշխատակցի համար։

Քննիչները կասկածում են, որ պետական ծառայությունից հեռանալուց հետո Հաննինգը գաղտնի փաստաթղթեր է ստացել իր նախկին ենթակայից և դրանք օգտագործել օտարերկրյա հետախուզության համար վերլուծություն կազմելու նպատակով։ Դեռ պարզված չէ՝ արդյոք նյութը հասել է հասցեատիրոջը։ Գերմանիայի դաշնային դատախազությունը չի հայտնել, թե որ երկրի մասին է խոսքը։

Հաննինգի հետ ձերբակալվել է նաև նրա նախկին աշխատակից Մանֆրեդ Դ.-ն։ Քննության տվյալներով՝ նա վարձատրության դիմաց Հաննինգին փոխանցել է Դաշնային հետախուզական ծառայության՝ BND-ի շուրջ 2,000 փաստաթուղթ, որոնցից շատերը գաղտնի էին։ Հաննինգը, ըստ քննիչների, այդ տեղեկություններն օգտագործել է մասնավոր խորհրդատվական գործունեության ընթացքում՝ առևտրային շահ ստանալու համար։

80-ամյա Հաննինգը BND-ն ղեկավարել է 1998-2005 թվականներին, ապա մինչև 2009 թվականն աշխատել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում՝ որպես պետական քարտուղար։ Պետական ծառայությունից հեռանալուց հետո նա զբաղվել է խորհրդատվությամբ և լոբբիստական գործունեությամբ։ Նա նաև Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում