Գլխավոր Լրահոս

Էլեկտրոնային հարթակներն ամեն ամիս հաշվետվություն կներկայացնեն ՊԵԿ-ին ԵՏՄ արտահանվող ապրանքների մասին

Էլեկտրոնային հարթակներն ամեն ամիս  հաշվետվություն կներկայացնեն ՊԵԿ-ին ԵՏՄ արտահանվող ապրանքների մասին

2027-ի հունվարի 1-ից առևտրի էլեկտրոնային հարթակները պարտավոր կլինեն ամեն ամիս Հայաստանի հարկային մարմնին տվյալներ փոխանցել դեպի ԵՏՄ երկրներ վաճառված ապրանքների մասին: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Կառավարության որոշման նախագծով սահմանվում են հարթակների շահագործողների կողմից տվյալների ներկայացման կարգը, ժամկետները և փոխանցվող տեղեկատվության շրջանակը, ինչն անհրաժեշտ է ԵՏՄ արտահանված ապրանքների մասով ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափը հիմնավորելու համար:

Ըստ փաստաթղթի՝ հարթակ շահագործողը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, էլեկտրոնային համակարգով հարկային մարմին փոխանցել տվյալներ վաճառված, վերադարձված կամ մերժված ապրանքների, մատակարար ընկերության և առկա փաստաթղթերի վերաբերյալ:

Տեղեկատվությունում սխալներ հայտնաբերելու դեպքում հարթակը կարող է ներկայացնել ճշտված տվյալներ, որոնք հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հասանելի կդարձնի տվյալ հարկ վճարողի անձնական էջում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում