Գլխավոր Լրահոս

Ֆիրդուսի վերջին տան սեփականատերեր. «Մեզ ուզում են ճնշումներով վտարել»

Ֆիրդուսի թաղամասի դեռևս չօտարված վերջին տան՝ Հանրապետության նրբանցք 8Ա հասցեի սեփականատերերը մինչ օրս համաձայնության չեն եկել կառուցապատողի հետ։ Նրանք ունեն շուրջ 1,000 քմ տարածք՝ շինություններով։ Սեփականատերերն այս տարածքում նաև ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում։ Ցանկանում են փոխհատուցում բիզնես տարածքի և բնակարանի տեսքով։

Նրանք ասում են, որ թեև կառուցապատողը «Սիթի սենթրն» է, սակայն բանակցությունները վարում է «Էլիտ Գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանը։ Այս տունը թերակղզու նման մնացել է թաղամասի հենց կենտրոնում․ այն Խանջյան փողոցին միացնում է միայն մեկ վտանգավոր ճանապարհ։

ՍիվիլՆեթը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ «Էլիտ Գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանից։ Ընկերությունից խոստացան կապ հաստատել, սակայն այդպես էլ մեկնաբանություն չտվեցին։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում