Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, հայտնում են կառավարությունից:
Բերդիմուհամեդովը կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:
Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան: Վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:












