Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ կմտնի հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների ԵՄ կարգավորումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Հոկտեմբերի 9-ին ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է Հայաստանի ծագում ունեցող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2026/2269 կանոնակարգը։ Այն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։
Սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության էր արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։
ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։
Բացի այդ, գյուղատնտեսական որոշ ապրանքների նկատմամբ քվոտաներ են սահմանվել:
Վարունգ և կոռնիշոն՝ տարեկան 6 500 տոննա
Խաղող՝ 5 000 տոննա
Տանձ՝ 750 տոննա
Ծիրան՝ 7 000 տոննա
Բալ՝ 2 000 տոննա
Դեղձ և նեկտարին՝ 3 500 տոննա
Սալոր՝ 1 500 տոննա
Ելակ՝ 2 500 տոննա։












