Գլխավոր Լրահոս

Ֆրանսիայում չորրորդ շաբաթն է՝ շարունակվում են աշակերտների բողոքի ցույցերը

Ֆրանսիայում չորրորդ շաբաթն է՝ շարունակվում են աշակերտների բողոքի ցույցերը

Ֆրանսիայում արդեն չորրորդ շաբաթն է՝ շարունակվում են աշակերտների բողոքի ցույցերը։ Նրանք պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը, լուծել ուսուցիչների պակասի խնդիրը և բարելավել դպրոցների պայմանները, հաղորդում է Reuters-ը։

Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 21-ին՝ Փարիզի սոցիալապես անապահով թաղամասերից մեկի ավագ դպրոցում, ապա տարածվել երկրի տարբեր քաղաքներում։ Աշակերտները դժգոհում են գերծանրաբեռնված դասարաններից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթության անբավարար ֆինանսավորումից։

Ցույցերն ուղեկցվել են երթերով, հարյուրավոր դպրոցների մուտքերի արգելափակմամբ, որոշ դեպքերում՝ ոստիկանության հետ բախումներով։

Հոկտեմբերի 13-ին Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում աշակերտները կրկին դուրս են եկել փողոց։ Փարիզից հյուսիս գտնվող Սեն Դենի քաղաքի ավագ դպրոցներից մեկի մոտ ցուցարարներին է միացել նաև շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։

«Մեզ ոգեշնչում են այն երիտասարդները, որոնք պահանջում են իրենց հիմնարար իրավունքների ապահովումը»,- լրագրողներին ասել է Թունբերգը։

Հոկտեմբերի 8-ին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, ամբողջ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 71 500 մարդ, այդ թվում՝ 24 500-ը Փարիզում։ Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 500 մարդու։

Ի պատասխան բողոքի ցույցերի՝ Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է հրատապ կարգով ներգրավել ևս 3000 ուսուցչի։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում