Գլխավոր Լրահոս

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը

Հոլիվուդյան աստղ և բնապահպան Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված նոր նախաձեռնությունները, որոնք հայտարարվել են Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովում (COP17)։

Instagram-ում դերասանը նշել է, որ այլևս բավական չէ միայն կանխել տեսակների անհետացումը. պետք է դրանք «վերադարձնել կործանման եզրից» ու վերականգնել դրանց թվաքանակը։

Դի Կապրիոյի փոխանցմամբ՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ 17 երկիր միացել է նոր կոալիցիային՝ CARES-ին (Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա), որը պարտավորվել է արագացնել անհետացումը կանխելու ջանքերը։

Դրան զուգահեռ՝ ինը բարեգործական հիմնադրամ և կազմակերպություն, ստեղծել են Species Recovery Alliance-ը և պարտավորվել առաջիկա հինգ տարում ավելի քան 500 միլիոն դոլար ուղղել աշխարհում վտանգված տեսակների վերականգնմանը։

Իրադարձություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում