Գլխավոր Լրահոս

Թրամփը Ֆրանսիայում անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ կոչ անելով փակել սահմանները

Թրամփը Ֆրանսիայում անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ կոչ անելով փակել սահմանները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ երկրի իշխանություններին կոչ անելով անհապաղ փակել սահմանները։

«Ֆրանսիան այրվում է։ Միանգամայն այլ աշխարհից եկած մարդիկ, որոնց սրտերը լի են ատելությամբ, կործանել են երբեմնի այս մեծ երկիրը։ Փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ վերցրե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ֆրանսիայում հոկտեմբերի 18-ին կյանքի թանկացման և հանրային ծառայությունների վիճակի վատթարացման դեմ զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են բռնություններով։ Երկրի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ հաղորդվող տվյալների՝ ձերբակալվել է շուրջ 2000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500 իրավապահ։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Սկզբում դպրոցականներն ու ուսուցիչները բողոքում էին կրթության անբավարար ֆինանսավորման, ուսուցիչների պակասի և դպրոցներում վատ պայմանների դեմ։ Հետագայում շարժումը տարածվել է ամբողջ երկրում, իսկ կրթական խնդիրներին ավելացել են կյանքի թանկացման և սոցիալական անհավասարության վերաբերյալ դժգոհությունները։

Տեղադրություն

Իրադարձություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում