Գլխավոր Լրահոս

Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալվել է

Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալվել է

Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորելու և նվաստացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթը նախաձեռնվել է հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներով։

Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում վիրավորական արտահայտություններ անում կողքին նստած կնոջ հասցեին։ Ուղևորներից մեկը փորձել է միջամտել, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ նյութերը փոխանցել էր Քննչական կոմիտե։

Հայաստանում քննարկվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրության խստացումը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է ընտանեկան բռնությունն առանձնացնել որպես ինքնուրույն հանցագործություն և խստացնել դրա համար նախատեսված պատասխանատվությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես նախաձեռնություն է սկսել ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։ Նա հոկտեմբերի 3-ին ստորագրահավաք է սկսել՝ ի աջակցություն օրենսդրական փոփոխությունների ընդունմանը։ Հակոբյանի առաջարկները ներառվել են Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում