Գլխավոր Լրահոս

Չեխական ռազմական ինքնաթիռները կգան Հայաստան

Չեխական ռազմական ինքնաթիռները կգան Հայաստան

«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չեխիայից այս վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում, ըստ ամենայնի, L-39NG (Skyfox) ինքնաթիռ է։

L-39NG Skyfox-ը չեխական արտադրության ժամանակակից, երկտեղանոց ռեակտիվ ռազմական ինքնաթիռ է, որը նախատեսված է առաջին հերթին ռազմական օդաչուների պատրաստման, ինչպես նաև թեթև մարտական գործողությունների համար։ Այն արտադրում է չեխական Aero Vodochody ընկերությունը և խորհրդային ժամանակաշրջանի հայտնի L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռի նոր սերունդն է։

Սուրեն Պապիկյանն այլ մանրամասներ չի հայտնել իր հրապարակած նկարի հետ։ Նա հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա։

Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել 2019-ին, որն ուժի մեջ է մտել 2023-ի հոկտեմբերին։

2024-ի ապրիլին Հայաստան էր այցելել Չեխիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, որի կազմում էին նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կողմերը ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Մանրամասներ չէին հրապարակվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում