Գլխավոր Լրահոս

Երևանի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկրորդ անձն է ձերբակալվել

Երևանի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկրորդ անձն է ձերբակալվել

Երևանի ավտոբուսներից մեկում կնոջը վիրավորելու և նվաստացնելու դեպքի առնչությամբ ձերբակալվել է նաև միջադեպը տեսանկարահանած կինը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

ՆԳՆ համայնքային ոստիկանության ծառայողները կնոջը ձերբակալել են խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Նա կներկայացվի նախաքննական մարմին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, նույն միջադեպի առնչությամբ ձերբակալվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ ավտոբուսում կնոջը վիրավորելու և նվաստացնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում վիրավորական արտահայտություններ անում կողքին նստած կնոջ հասցեին։ Ուղևորներից մեկը փորձել է միջամտել, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում