Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագիրը կա՛մ կարող է ստորագրվել, կա՛մ էլ՝ մնալ թղթի վրա. Հաջիև

Խաղաղության պայմանագիրը կա՛մ կարող է ստորագրվել, կա՛մ էլ՝ մնալ թղթի վրա. Հաջիև

«Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից։ Հայաստանի հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք երեսուն տարի չեն կարողացել վերադառնալ իրենց ծննդավայր». հոկտեմբերի 26-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ Վերջինս ելույթ է ունեցել «Բաքվի մշակույթի և մեդիայի երկխոսության հարթակ» միջոցառմանը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Հաջիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը ռևանշի մտադրություն չունի և միաժամանակ ընդգծել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության հաստատման համար դեռ անհրաժեշտ է [նոր] նախաձեռնություններով հանդես գալ»։

«Հայաստան-Ադրբեջան համատեքստում մենք շատ ազնիվ պետք է լինենք։ Մեր պատմության, մեր ընդհանուր հիշողության մեջ հայ ժողովրդի հետ կապված որոշ մութ էջեր կան։ Մենք անցյալը չենք ջնջում, ակայն ապագային նայում ենք խաղաղության ճանապարհով», - հայտարարել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականը խաղաղության գործընթացի մեկնարկն ու ընդհուպ Վաշինգտոնյան համաձայնությունների ստորագրումը վերագրել է Ադրբեջանի նախագահի բարի կամքին ու նախաձեռնություններին և նշել, որ «խաղաղության պայմանագիրը կամ կարող է ստորագրվել, կամ էլ մնալ թղթի վրա»։

Վերջին ժամանակներում Ադրբեջանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վերջնականացման համար հաճախ են հիշատակում «անհրաժեշտ նոր քայլերի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության ամբողջական կարգավորումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ՝ պահանջելով հեռացնել հղումը 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին։

2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (“Trump Route for International Peace and Prosperity” (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում