Գլխավոր Լրահոս

Կարեն Ասլանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Աստանայում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում հայ ըմբիշը 8։4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամմադլիին՝ նվաճելով ոսկե մեդալը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ասլանյանը մրցաշարի ընթացքում հաղթել է նաև Ռումինիայի (10։0), Ղրղզստանի (8։0), Ուզբեկստանի (9։0) ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակչում 12։4 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղի համար գոտեմարտում 4։1 հաշվով հաղթելով ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին։

Բրոնզե մեդալի համար պայքարել է նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ), սակայն 6։8 հաշվով պարտվել է Կուբայի ներկայացուցիչ Օրտա Սանչեսին։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում