Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 4-ին դատարանը կքննի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Նոյեմբերի 4-ին դատարանը կքննի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Դատական նիստը տեղի կունենա քրեական գործի շրջանակում, որով մեղադրյալներ են Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և այլ անձինք։

ԲՀԿ-ն հայտարարում է, որ կուսակղցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու գործով մյուս մեղադրյալները քաղաքական հետապնդման թիրախ են։

Կուսակցությունը նշում է, որ նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, ուստի Ծառուկյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այլևս չկա։

«Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

ԲՀԿ-ն պահանջում է Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը՝ հայտարարելով, որ շարունակելու է պայքարը նրա և գործով մյուս մեղադրյալների իրավունքների պաշտպանության համար։


Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Հետագայում մեղադրանքներն ընդլայնվել են՝ ներառելով նաև շորթման դրվագ։ Ծառուկյանն ու իր թիմակիցները սա համարում են քաղաքական հետապնդում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում