Գլխավոր Լրահոս

Քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի ու 35 անձի նկատմամբ՝ ՀԷՑ-ին 64,5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով

Քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի ու 35 անձի նկատմամբ՝ ՀԷՑ-ին 64,5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շուրջ 64,5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի ու ևս 35 անձի նկատմամբ։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գործը վերաբերում է Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ 2016-2024 թվականներին ենթադրաբար կատարված պաշտոնեական լիազորությունների չարաշահումներին, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը և փողերի լվացմանը։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված են եղել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամներ, ընկերության գլխավոր տնօրենը, նրա տեղակալը և այլ պատասխանատու անձինք։

Ըստ քննության՝ ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտից ավելի վարկային միջոցներ են ներգրավվել, որոնք հետագայում անհիմն տրամադրվել են բաժնետերերին որպես շահաբաժին, ինչպես նաև փոխառությունների և կանխավճարների տեսքով փոխանցվել տարբեր կազմակերպությունների։

Մասնավորապես, 2024-2025 թվականներին ՀԷՑ-ից ավելի քան 23,1 մլրդ դրամ է դուրս բերվել՝ որպես շահաբաժին փոխանցվելով ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ընկերություններին։

Քննչական կոմիտեն պնդում է նաև, որ ենթադրյալ հանցավոր գործունեությունից ստացված միջոցների ծագումը թաքցնելու նպատակով փոխկապակցված ավելի քան տասը կազմակերպությունների միջոցով ֆինանսական գործարքներ են իրականացվել՝ գումարներին օրինական տեսք հաղորդելու համար։

Քննիչները որոշումներ են կայացրել 36 անձանց ձերբակալելու վերաբերյալ։


Նոյեմբերի 4-ի առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Խուզարկություններից հետո Սամվել Կարապետյանն ԱԱԾ աշխատակիցների հետ հեռացել է առանձնատնից։ «Ուժեղ Հայաստանը» գործողությունները կապում է Սահմանադրության փոփոխության օրակարգի հետ՝ նշելով, որ այդկերպ փորձում են իրենց պարտադրել համաձայնության գալ փոփոխությունները հանրաքվեի դնելու շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում